ՍԴ-ն սահմանադրական է համարում Դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 9- րդ հոդվածը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News    

ՍԴ

 Սահմանադրական դատարանը որոշում է  հրապարակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանդրական օրենքի 9-րդ հոդվածի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու գործով:

ՍԴ-ն որոշել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածը (ողջամիտ ժամկետում գործի քննությունը և լուծումը) համապատասխանում է Սահմանադրությանը: Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. «Վիճարկվող դրույթով ամրագրված իրավակարգավորումների պայմաններում ապահովվա՞ծ է արդյոք արդար դատաքննության հիմնական իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կենսագործմանն ուղղված անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի առկայությունը»:

 --00—ՄՀ