Վարչապետի օգնականի և ՀԿԳ քննիչի հարցով հաղորդումն ուղարկվել է ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

աած

Փաստաբան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդումը և 168.am-ի հրապարակումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին, ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ նյութեր նախապատրաստելու: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

--00--ԱԹ