Ռուս զինծառայողները ծաղիկներ են նվիրել Լաչինի միջանցքով անցնող արցախի բնակչուհիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

2

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է խնդիրներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

նկար

Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների մշտական  բնակության վայրեր վերադարձի, քաղաքացիական մեքենաների տեղաշարժի, Լաչինի միջանցքով սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը:

Աղբյուրը նաև հայտնում է, որ Լաչինի միջանցքով քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի անվտանգության ապահովման ժամանակ ռուս զինծառայողները ծաղիկներ են նվիրել Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին, նաև շնորհավորել են նրանց կանանց միջազգային օրվա առթիվ:

--00—ԼՄ