Արցախի քաղաքաշինության նախարարը հորդորել է պահպանել հայ մշակութային ժառանգությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Արցախ քաղշին

Դեկտեմբերի 25-ին «Իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային ալյանս» (AIDL) միջազգային պատվիրակությունը ի դեմս Անդի Վերմոյի (Դիքսմոյդ, Բելգիա) և Լուսինե Հայրապետյանի (Բրյուսել), պաշտոնական այց են կատարել ԱՀ քաղաքաշինության նախարարին:

Նախարարի հետ զրույցը ուղղված էր պատերազմից հետո բնակչության կարիքներին ծանոթանալուն: Գնահատվեց պատերազմի հետևանքով պատճառված ընդհանուր վնասը:

«Իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային դաշինքը» ցանկանում է օգտագործել այս զրույցի տեղեկատվությունը՝ կոչ անելու միջազգային հանրությանը դոնորների խոշոր համաժողով կազմակերպելու և իր վրա վերցնել նախարարի ուղերձը ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների խորհրդին» և ՅՈՒՆԵՍԿՕ-ին փոխանցելու պարտավորությունը:

Բացի այդ, նախարարը հորդորեց պահպանել հայ մշակութային ժառանգությունը, որոնք ԱՀ տարածքների վերահսկողությունից դուրս են։

« Իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային դաշինքը» նույնպես կարևորեց ամեն ինչ հնարավորինս փաստաթղթավորելու և Լեռնային Ղարաբաղի պատմությունը ճիշտ ներկայացնելու անհրաժեշտությունը։

Պատվիրակության անդամ Անդի Վերմոն տեղում ստացած տպավորությունից հավաստիացրել է «խոսքը բառերից`գործ դարձնել»՝ տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը:

--00--ԱԹ