ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալը շրջայց է կատարել Մարտակերտում, տվել հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News

ԱԻՆ

ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը, քաղաքաշինության նախարարության տեխհսկիչ Ժիրայր Բեկնազարյանը, ԱՀ Մարտակերտ քաղաքի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը և շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ, գլխավոր ճարտարապետ Հովիկ Գյուրջյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել են ԱՀ քաղաք Մարտակերտում։ Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

«Հանդիպման ժամանակ քննարկվել են պատերազմի հետևանքով շրջկենտրոնում և շրջանի գյուղական բնակավայրերում առաջացած ավերածությունները, ինչպես նաև հետագա անելիքները:

Այնուհետև ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը, մի խումբ շինարարների ուղեկցությամբ շրջայց են կատարել շրջկենտրոնում և շրջանի գյուղական բնակավայրերում, ծանոթացել պատերազմի հետևանքով առաջացած ավերածություններին։

Նախարարի տեղակալը տեղում տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա վերանորոգման, վերականգնման և վերակառուցման աշխատանքներն առավել արագ ու արդյունավետորեն իրականացնելու համար:

Շինարարական աշխատանքների հսկողությունն իրականացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը»:

--00—ՄՀ