ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության ընթացքում լուրջ միջադեպ չի եղել. Շոյգու

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

շոյգու

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ընթացքում որևէ լուրջ միջադեպ չի եղել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: 

«Այսօրվա դրությամբ որևէ լուրջ միջադեպ չի գրանցվել: Բաց է և ապահովվում է Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի անվտանգ երթևեկությունը»,- ասել է նա:

Շոյգուն հայտնել է, որ ռուս խաղաղապահների ղեկավարությամբ կազմակերպվել է երկու կողմերի միջև գերիների փոխանակման գործընթացը՝ «բոլորը բոլորի դեմ» սկզբունքով, նաև տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում:

ՌԴ պաշտպանության նախարարը նաև խոսել է մոդուլային ավանների կառուցման մասին: Նա տեղեկացրել է, որ մինչև 2021 թ. ապրիլ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար կկառուցվեն 32 ժամանակակից ռազմական ավաններ: 

«Ստեփանակերտում ռուս խաղաղապահների տեղակայման համար արդեն կառուցվել է երկու մոդուլային հավաքովի ավան , որտեղ կարող է բնակվել 330 մարդ: Մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը տեղակայված կլինի 32 նմանատիպ ավան: Արդյունքում՝ խաղաղապահների համար կստեղծվեն ծառայության և կենցաղի համար հարմարավետ պայմաններ»,- ասել է նա:

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ հավաքովի մոդուլային ավանի կազմում են մարզասրահը, սպայական տունը, բաղնիքը, բուժկետը, չորանոցը և այլն:

 

Խաղաղապահ առաքելությանն անդրադառնալով՝ Շոյգուն հայտնել է, որ ներկա դրությամբ ռուսական զորքերի խմբավորումները տեղակայված են 23 դիտորդական կետերում:

«Խաղաղ բնակիչները լիարժեք անվտանգության պայմաններում վերադառնում են իրենց մշտական բնակության վայրեր և վերականգնում են իրենց տները: Նրանց օգնում են Խաղաղապահ առաքելության կառավարման կենտրոնի զինծառայողները: Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 42 հազար փախստականների վերադարձ»,- տեղեկացրել է նա:

Ռուս խաղաղապահները նաև տարածքի ականազերծում են իրականացնում: 

--00--ԱԹ