Ռուս խաղաղապահների տեղափոխող առաջին հինգ Ил-76-ներն ուղևորվեցին Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News  

խաղաղապահ

Ռուս խաղաղապահների տեղափոխող առաջին չորս Ил-76-ները Ուլյանովսկից ուղևորվեցին Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

ԼՂ մեկնող ռուսական ուժերի հիմքում Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներն են:

Ավելի ուշ հաղորդվեց, որ ԼՂ է մեկնել ևս մեկ ինքնաթիռ՝ ռուս խաղաղապահներով ու զրահամեքենաներով:

--00--ԱԹ