ԼՂ` ավելի քան 30 000 բնակիչներ վերադարձել են Ստեփանակերտ. Շոյգու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

շոյգու

ԼՂ` ավելի քան 30 000 բնակիչներ արդեն վերադարձել են Ստեփանակերտ: Ինչպես հայտնում է Սպուտնիկը, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նա նշել է` ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն բան, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանվի: 

Նախարարը նաև նշել է` ռուս խաղաղապահների մուտքը հակամարտության տարածք թույլ է տվել տարածաշրջանում իրավիճակը կայունացնել, ռուս զինծառայողները պայթուցիկ նյութերից մաքրում են տարածքը և ճանապարհները, Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է Արևելյան ռազմական շրջանի բժշկական ջոկատ` հագեցած ժամանակակից սարքավորումներով: 

Շոյգուն հայտնել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը, փոխգործակցություն է հաստատվել ԼՂ ղեկավարության, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ:

--00--ԱԹ