Մեզ լռեցնելն անհնարին է. ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«ՀՅԴ ՀԵՄ տասնյակ անդամների այսօր տարբեր ժամերի Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունքներ։

Մենք հայտարարում ենք, որ մեզ լռեցնելն անհնարին է։ Մենք արդեն կորցրել ենք մեզ համար ամենաթանկը՝ սուրբ հայրենիքի մի մասը, որի համար թափվել է նաև մեր միության ընկերների արյունը։

Դավադիր իշխանությունների դեմ պայքարը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

Վաղը՝ ժամը 14։00 -ին բոլորս Ազատության հրապարակ»։

--00--ԱԹ