Ադրբեջանցի գեներալ-մայորի և գնդապետի զոհվելու մասին լուրը հեռացվել է. «Ռազմինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

1
Razm.Info-ն լուր է հրապարակել, ըստ որի՝ հայ-ադրբեջանական սահմանին բախման ժամանակ սպանվել են զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Քիչ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը: Հրապարակումից քիչ անց հեռացրել էր գրառումը:

Մենք հիմա փորձում ենք ճշտել տեղեկության արժանահավատությունը: Սա առավել ուշագրավ է, քանի որ նշված անձինք զբաղեցնում են բարձր պաշտոններ: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն է, իսկ Իլգար Միրզեևը նույն կորպուսի հրետանու պետը»,-գրում Ռազմինֆոն:

--00—ԼՄ