Սյունիքում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 55-ն են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

կորոնա

Սյունիքի մարզում առկա է  կորոնավիրուսի 55 դեպք, որից վերջին 2 օրում՝ 3 դեպք Սիսիանում: Հայտնում են մարզպետարանից։

«25 հոգի բուժվել է, 30 հոգի բուժում է ստանում, որից՝ Քաջարանից՝ 19 հոգի, Գորիսից՝ 6 հոգի,Սիսիանից՝  3 հոգի,Կապանից՝ 2 հոգի»,- ասված է հաղորդագրությունում։