Սյունիքում կորոնավիրուսով վարակված հիվանդներից ևս 8 հոգի առողջացել են․ փոխմարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

կորոնա

Սիրելի սյունեցիներ ուրախությամբ տեղեկացնում եմ, որ կորոնավիրուսով վարակված մեր հիվանդներից ևս 8 հոգի առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։

«Անկառավարելի իրավիճակ և նոր գրանցված դեպքեր չունենք, ինչը արդյունք է բոլորիս մեծ պատասխանատվության և իրավիճակի ըմբռնման: Խնդրում և հորդորում եմ շարունակել հետևել պարետատան և Առողջապահության նախարարության ցուցումներին, որպեսզի հնարավորինս շուտ հաղթահարենք ստեղծված իրավիճակը»,-նշել է նա: