Մտերմիկ հանդիպում և հաճելի զրույց. Աննա Հակոբյանի լուսանկարը՝ Շուշիից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

ю

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել Շուշիից և գրել.  «Մտերմիկ հանդիպում և հաճելի զրույց»: Լուսանկարում Աննա Հակոբյանի հետ են ԱՀ նախագահ Բակո Սահակյանը տիկին Անահիտ Սահակյանը, Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի տիկին Քրիստինա Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի տիկինն ու ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկին Գոհար Աբաջյանը:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանն Արցախ է մեկնել առավոտյան, ամուսնու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝  Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առիթով: