Ադրբեջանում մոտ 300 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ադր

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով առողջապահության փոխնախարար Վիկտոր Ղասիմովին, գրում են, որ երկրում մինչ օրս մոտ 300 բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով։

«Մոտ 300 բուժաշխատող է վարակվել: Վերջիններս բժիշկների ու բուժքույրական անձնակազմից են»,- նշել է փոխնախարարը, ապա հավելել, որ վարակակիրների 65 տոկոսն արդեն ապաքինվել է։

Նշենք, որ, ապրիլի 25-ի տվյալների համաձայն, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1,592 է, որից մահացել է 21 մարդ, ապաքինվել՝ 1 013-ը։