Բորիս Ջոնսոնը բրիտանացիների հետ ծափահարել է բուժաշխատողներին. երկնքում ծիածան է բացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ջոնսոն

Վեցերորդ շաբաթն անընդմեջ ամեն հինգշաբթի՝ երեկոյան ժամը 20:00-ին, միլիոնավոր բրիտանացիներ դուրս են գալիս պատշգամբ, այգիներ ու փողոցներ կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին ծափահարելու համար:

«Daily Mail»-ը գրում է, որ այս հինգշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը միացել է միլիոնավոր բրիտանացիներին և մի քանի րոպե ծափահարել բուժաշխատողներին՝ ի նշան երախտագիտության։

Աղբյուրը նաև գրում է, որ ծափահարությունների ժամանակ հանկարծ ծիածան է հայտնվել երկնքում, ինչը մեծ ոգևորություն է առաջարել քաղաքացիների շրջանում։

Ավելի վաղ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան հաղթահարել է կորոնավիրուսի պիկը և խոստացել հաջորդ շաբաթ ներկայացնել տնտեսության վերականգնմանն ուղղված մանրամասն պլանը։ Ջոնսոնը նաև տեղեկացրել էր, որ առայժմ կարանտինային միջոցառումների չեղարկման կամ մեղմման մասին խոսակցությունները վաղաժամ են։