Ավտովթար՝ Երևանում․ էլեկտրական լարերը հայտնվել են ճանապարհի երթեւեկելի հատվածում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

վթար1

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 09:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էրեբունու ավտոշուկայից դեպի Նուբարաշենի գերեզմանատուն տանող ավտոճանապարհին էլեկտրական սյունը թեքվել է դեպի երթեւեկելի հատված. առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ նշված հատվածում տեղի է ունեցել ավտովթար. «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Պ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել «Որսորդ» ՍՊԸ-ին պատկանող էլեկտրական սյանը, որի էլեկտրական լարերը հայտնվել են ճանապարհի երթեւեկելի հատվածում:

Փրկարարներն էլեկտրական լարերը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից: