Վարդենիս քաղաքը փակ է. COVID-19-ով վարակված բժիշկը մի քանի օր հիվանդ գործի է գնացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

բժիշկ
24News-ի տեղեկությունների համաձայն՝ այս պահին Վարդենիս քաղաքը փակ է, դեպի քաղաք ելումուտն արգելված է: Գեղարքունիքի մարզի վարակակիրը Վարդենիսի պոլիկլինիկայի բժշկուհիներից է, որը վերջին օրերին հիվանդ է եղել, բայց շարունակել է աշխատանքի հաճախել:

Բուժհաստատությունը, որտեղ աշխատել է վարակակիրը, ախտահանումից հետո շարունակում է աշխատանքը, նույն աշխատասենյակում վարակակրի հետ շփում ունեցածները մեկուսացվել են:

Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ մարզում վարակման առաջին դեպքն է գրանցվել: Ըստ մեր տեղեկությունների՝ վարակակիրը Վարդենիսի բնակիչն է:

«Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպքն է գրանցվել։ Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար»,- գրել էր նա։