«Դու՝ ոչինչ, վախենում ես հարազատներիդ համար». COVID-19-ով վարակվածը՝ իր հիվանդության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում կորոնավիրուսը հաղթահարած քաղաքացին ներկայացնում է հիվանդության հաղթահարման իրենց պատմությունը։

«Կորոնավիրուսի դեմ պայքարը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի առաջնային անելիքը: Ամեն մեկս մեր տեղում մեր լուման պետք է ներդնենք, հակառակ դեպքում սա չի հաղթահարվի: Ինքներս պահելով հակահամաճարակային կանոնները, ուրիշներին քաջալերելով, խնդրելով, հորդորելով նույնը անել:

Մենք պարտավոր ենք հաղթել, բայց մենք դա կարող ենք անել միասին»,-տեսանյութին կից գրել է վարչապետը:

--00—ԼՄ