ՌԴ դեսպանատունը Հայաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկներին կոչ է անում վերադառնալ Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

կարևոր

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկների կոչ անելով վերադառնա Ռուսաստան:

«Առաջարկում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք Հայաստանում են զբոսաշրջային նպատակով, հնարավորինս շուտ օդային ճանապարհով վերադառնան Ռուսաստան»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանի քաղաքացիները կարող են տուն վերադառնալու վերաբերյալ խորհուրդներ ստանալ՝ կապ հաստատելով «Ռոստուրիզմի» թեժ գծի և ԱԳ նախարարության հետ