Հայաստանը դարձել է ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունը 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ռուս

Ռուսաստանցի զբոսաշրջիկները մարտ և ապրիլ ամիսներին ամենից առավել նախընտրում են մեկնել Հայաստան, որը հայտնի է իբրև բյուջետային ուղղություն։ Այս մասին ասվում է զբոսաշրջության ծրագրման «OneTwoTrip» հարթակի հետազոտության տվյալներում։ 

«Ռուսաստանի բնակիչները որոնման հայտերի մեջ ամենաշատը փնտրում են Հայաստանը։ Դեպի այս ուղղություն թռիչքի տոմսերը մոտավորապես 19 հազար ռուբլի են։ Բացի դրանից՝ Հայաստան մուտքը ՌԴ քաղաքացիների համար ամենահեշտացվածներից է», - հայտնում են հետազոտության տվյալները։ 

Բացի Հայաստանից՝ ռուսաստանցիները նաև նախընտրում են մեկնել Թուրքիա և Ուզբեկստան։

--00—ԼՄ