Հայաստանը ներառվել է ռուսաստանցիների համար ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունների թոփ 10-յակում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Հայաստանը ներառվել է ռուսաստանցիների համար ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունների թոփ 10-յակում։ Այդ մասին հայտնում է ՌԴ սահմանապահ ծառայությունը։

Ըստ հրապարակված տվյալների՝ վերջին 9 ամիսներին զբոսաշրջության նպատակով Հայաստան է իրականացվել գրեթե 200 հազար ուղևորություն։

Ամենահայտնի ուղղությունների թվում են եղել նաև Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Ուզբեկստանը և Մալդիվները։

--00—ԼՄ