Քաղաքացիներին կոչ է արվում նվազագույնի հասցնել այցելությունները Միգրացիոն ծառայություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News      

միգրացիոն ծառայություն

«Հարգելի քաղաքացիներ,

Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով խրախուսում ենք նվազագույնի հասցնել այցելությունները Միգրացիոն ծառայություն։

Խորհրդակցական բնույթի տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել.

 ՌԴ մուտքի արգելքի հարցերով՝ 060 275 007/060 275 023,
 Գերմանիայից հարկադիր վերադարձած քաղաքացիների համար՝ 060 275 020,
 Վերադարձի և վերաինտեգրման հարցերով՝ 060 275 009/060 275 018,
 Փախստականներին վերաբերող հարցերով՝ 060 275 008/ 060 275 028,
 Ապաստանի հարցերով՝ 060 275 010/060 275 034:
‼️ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով «Մեկ պատուհան» ծառայությունը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքները։
‼️Առժամանակ դադարեցվում են նաև խմբային ընդունելությունները ծառայության ղեկավարության մոտ։

Հիշեցնենք, որ առցանց գրություններ կարող եք ուղղել e-request.am կայքի միջոցով։

Միգրացիոն ծառայության աշխատանքային ռեժիմի հետագա փոփոխությունների վերաբերյալ հավելյալ հրապարակումներ կարվեն»։

Հայաստանում մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք:
Հանրագումարով հաստատված է 30 դեպք:
Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից։

Աշխարհում վարակակիր է 170 հազար 740 մարդ, մահացածների թիվն անցել է 6 հազար 529-ը, ապաքինվել է 77 հազար 838-ը։  Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 157 երկրում։