Տոկիոյի օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մասնակիցը սիրիացի Զազան է 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

սիրիա

«Շնորհավորում ենք մեր չեմպիոնուհուն, նա մեկնելու է Տոկիո». 11-ամյա սիրիացի Հենդ Զազան նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիրը։ Այս մասին տեղեկացրել է Սիրիայի Օլիմպիական կոմիտեն:

Նա մասնակցելու է սեղանի թենիսի հուլիսի 30-ին կայանալիք մրցումներին։ Զազան սեղանի թենիսի վարկանշային աղյուսակում 155-րդ համարն է և ամենաերիտասարդ մասնակիցը:

Մինչ այս Օլիմպիական խաղերի պատմության ամենաերիտասարդ մեդալակիրը հույն մարմնամարզիկ Դիմիտրոս Լունդրասն է: Նա 1986 թվականին բրոնզ նվաճելիս 10 տարեկան էր։