Սպորտի ոլորտում հաշմանդամ անձանց խնդիրներն ուշադրության կենտրոնում են

1.jpg

Դեկտեմբերի З-ին, հաշմանդամ անձանց միջազգային օրվա կապակցությամբ, «Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիա» ՀԿ-ն կազմակերպեց սեղանի թենիսի բաց առաջնություն, որին մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի 16 մարզիկներ: Գլխավոր մրցավարն էր Կարեն Ավանեսովը:

Բաց առաջնությունը տեղի ունեցավ «ԴԻՆԱՄՈ» ՄՀԿ մարզադահլիճում: Ինչպես նշեց Ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանը, Ֆեդերացիայի մարզիկները, մասնակցելով մրցումներին, պատշաճ կերպով կատարեցին իրազեկման, ինտեգրման և հաշմանդամային սպորտի զարգացման իրենց առաքելությունը:

 

Մրցանակային տեղերը զբաղեցրին հետևյալ մարզիկները.

 

ՏՂԱՆԵՐ

1. Գևորգ Բեգլարյան (ք. Արտաշատ)

2. Տիգրան Պետրոսյան (ք. Սպիտակ)

3. Վարդան Միրզոյան (Արցախ)

 

ԱՂՋԻԿՆԵՐ

1. Անահիտ Վարդանյան (ք. Երևան)

2. Լուսինե Կարապետյան (ք. Սպիտակ)

3. Ռուզաննա Թորոսյան (ք. Չարենցավան)

 

ԶՈՒԳԱԽԱՂԵՐ

1. Գևորգ Բեգլարյան/էրիկ Սարգսյան (ք. Արտաշատ/Երևան)

2. Համիկ Ավետիսյան/Վարդան Միրզոյան (ք. Երևան/Արցախ)

3. Տիգրան Պետրոսյան/Լուսինե Կարապետյան (ք. Սպիտակ/ Սպիտակ)