Երկօրյա դադարից հետո Լուվրը վերաբացել է իր դռները զբոսաշրջիկների առաջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

լուվր

Փարիզյան Լուվր թանգարանը վերաբացվել է: Այս մասին հայտնում են թանգարանի աշխատակիցները՝ թվիթերյան գրառմամբ։

Աշխատակիցները հայտնել էին իրենց մտահոգությունը․ ղեկավար անձնակազմը մարտի 1-ին ժողովում որոշել էր ժամանակավորապես փակել Լուվրը:

Նշենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ կրճատվել են ճանապարհորդությունները և մարդաշատ վայրերում միջոցառումների անցկացումը։ Զբոսաշրջային մի քանի ուղղություններ փակել են զբոսաշջիկների մուտքը։ Դատարկվել է համաշխարհային մի շարք տեսարժան վայրեր, օրինակ՝ Տոկիոյի «Դիսնեյլենդը»։

Այս պահի տվյալներով կա կորոնավիրուսի գրանցման 94470 դեպք,  3222-ը՝ մահացության ելքով։ Կորոնավիրուսը տարածվել է 82 երկրում։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։