Կորոնավիրուսով պայմանավորված՝ Չեխիան հայտարարում է արտակարգ դրություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

չեխիա

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Չեխիան արտակարգ դրություն է հայտարարել երկրում: Այս մասին կառավարության նիստի ավարտին հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Արտակարգ դրությունը կգործի 30 օր։ Այս պահին երկրում կա կորոնավիրուսի գրանցված 96 դեպք։ 

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք կարգելենք օտարերկրացիների մուտքը։ Կարգելվեն նաև կորոնավիրուսի տարածման օջախ հանդիսացող 13 պետությունների մուտքը երկիր՝ Չինաստան, Հարավային Կորեայ, Իրան, Իտալիայ, Իսպանիա, Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա։ Միաժամանակ, մենք արգելել ենք նաև Չեխիայի քաղաքացիների այցերը այդ շրջաններ։

Ընտանեկան արարողությունների համար նույնպես գործում է այս որոշումը, բացառությամբ՝ հուղարկավորությունները։ 

«Չեխիայում հանրային սննդի վայրերը, ռեստորաններն ու սրճարանները ներառյալ, չեն աշխատի, ինչպես որ նախկինում աշխատում էին ամենօրյա ռեժիմով։ Չեն գործի նաև ֆիթնես կենտրոնները, լողավազանները, ակումբները։ Այս որոշումը կգործի մարտի 13-ից»,- ասել է Բաբիշը։