Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանը ժամանակավորապես փակում է Իրանի հետ օդային սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ՌԴ

Կորոնավիրուսի տարածման պատճառով ՌԴ կառավարությունը ժամանակավորապես կփակի Իրանի հետ օդային սահմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Որոշումը կգործի մարտի 7-ից։

Նշվում է, որ արգելքը չի գործի եվրասիական տնտեսական միության անդամ երկրների, պաշտոնական պատվիրակությունների անդամների և ՌԴ-ում կացության կարգավիճակ ունեցող անձանց համար։ Ռոսավիացիային հանձնարարված է օրվա ընթացքում տեղեկացնել ավիաընկերություններին արգելքի մասին։

Ըստ պաշտոնական տեղեկության՝ այս պահի ՌԴ-ում կա կորոնավիրուսի գրանցման 13 դեպք, վերականգնվել է 2 մարդ։ Մահվան դեպք չի գրանցվել։ Նշենք, որ Մոսկվայում ապաքինվել է կորոնավիրուսով առաջինը վարակված անձը։ 

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։