Մարուքյանը դիմել է Մուկուչյանին՝ պահանջելով ապահովել հանրաքվեի ուղիղ հեռարձակումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ընտրություն

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ առաջարկով դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։

«Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ դիմել եմ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ առաջարկելով հանրաքվեի ընթացքում ապահովել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով։

Գրության մանրամասները կարող եք տեսնել ստորև»,-գրել է Մարուքյանը և կից ներկայացրել փաստաթուղթը։

1
1