Կան քաղաքացիներ, որ ինչ-որ բաների հետ համաձայն չեն, հենց այդ մարդկանց ենք ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, ասել է, որ չի կարող որևէ կերպ մեկնաբանել՝ հանրաքվեի քարոզարշավից ինչ վտանգ կա։

«Ոչ մի ձևով ոչ մի բանի չենք մասնակցում, միայն հուսով ենք, որ գանգի նկարով պլակատը, որի վրա նաև մեր անունն էր, հանել են։ Այլ բան չենք կարող մեկնաբանել։ Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք», - ասել է նա։

Հարցին, թե ի՞նչ պետք է անի իրենց ընտրազանգվածը ապրիլի 5-ին գնա՞, թե՞ չգնա հանրաքվեին, Մարուքյանը պատասխանել է՝ այդ մասին հայտնել են վերջին ասուլիսում, հիմա այլ ասելիք չունեն։

«Իշխանությունն ունի շատ բարձր ռեյտինգ, բայց կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ինչ-որ բաների հետ համաձայն չեն։ Մենք հենց այդ մարդկանց ենք ներկայացնում», - ասել է Մարուքյանը, ապա նաև հավելել, որ պարտադիր չէ՝ մարդիկ ընդդիմությանը սիրեն, կարևոր է, որ վստահեն։