Ըմբշամարտի ԵԱ. Էդմոնդ Նազարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

.

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային Էդմոնդ Նազարյանը, ով օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է, եզրափակիչ գոտեմարտում՝ 7:3 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Կաբալոևին:

Այսպիսով, Բուլղարիան ներկայացնող 18- ամյա մարզիկը նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Նազարյանը ՝ 7:5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին:   

Աղբյուր  ArmSport.am