Հարությունյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ․ Ըմբշամարտի ԵԱ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Harutyunyan-750x375

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր՝ մրցումային երկրորդ օրը, պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները, գրում է Armsport.am-ը։

61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մեր մարզիկը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից։

Այսօր Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) մեկնարկային գոտեմարտում հաղթել է հունգարացի մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) մեկնարկային գոտեմարտում պարտվել է մոլդովացի մրցակցին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ