Էդմոնդ Նազարյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

6da72d51b6078683347c460509a91762_750x375_v1

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճեց Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը, որը կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է, գրում է Armsport.am-ը։

Էդմոնդը եզրափակիչում գոտեմարտեց մոլդովացի Վիկտոր Չիոբանուի հետ՝ հաղթելով 9:0 հաշվով և դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

--00—ՅՄ