Ատելության դեմ ձևական պայքարում մենք անելիք չունենք. «ԼՀԿ» պատգամավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

լուսավորհայաստան

«Իշխանությունը չունի կամք՝ ատելության դեմ պայքարելու, սիրո և համերաշխության օրակարգը կյանքի կոչելու»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը դադարեցնում են անդամակցությունը ԱԺ ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբին․

«Այսպիսով մենք հայտնում ենք մեր անվստահությունն ու ասում, որ ատելության դեմ ձևական և բովանդակությունից զուրկ պայքարում մենք անելիք չունենք», - ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը: