Հարավային Աֆրիկայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

17133545300749

Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ դեսպան Շոայբ Կասուին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով ՀՀ-ում Հարավային Աֆրիկայի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ և հույս հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

Դեսպան Կասուն, շնորհակալություն հայտնելով ԱԳ նախարարի տեղակալին, նշել է, որ իր գործունեության ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր Հայաստանի և Հարավային Աֆրիկայի միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար։ Երկուստեք ընդգծվել է հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ադամանդագործության և գինեգործության ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը, գիտության, կրթության և սպորտի բնագավառում համագործակցությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը։

--00—ՅՄ