Փաշինյա՛ն, քո ղեկավարած նավն ու՞ր է հասնելու. ՀՀ-ից բան չի մնա, եթե այսպես շարունակվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Քարոզչական փուչիկ է, իշխանությունը Հայաստանի պորտալարը ՌԴ-ից չի կտրի՝ արևմտյան աշխարհ տանելու համար, նրանց մոտ որոշակիությունը բացակայում է, նրանք ուժ, ռազմավարական շրջադարձ ապահովելու համար կամք և կարողություն չունեն։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով այն կարծիքներին, որ ՀՀ իշխանությունը տնտեսապես ուզում է ՌԴ-ից ազատվել և այլընտրանքներ է փնտրում։

«Եթե այսպես շարունակվի, Հայաստանից բան չի մնա, իշխանությունը դուրս է մնացել գործընթացներից, կողքից հետևողի դերում է։ Փաշինյա՛ն, քո ղեկավարած նավն ու՞ր է հասնելու. ի՞նչ ժառանգություն ես թողնելու հայ ժողովրդին, քո առաքելությունը ո՞րն է։ Երեք տարի առաջ «չագուչն» էիր ձեռքդ պտտվում, հիմա՝ մակետը ու մարդկանց համոզում, որ այդ տարածքները հայկական չեն։ Ո՞ր քարտեզով ես առաջնորդվում, որ ասում ես՝ այդ տարածքները ՀՀ-ին չեն պատկանում, եթե քարտեզների հարցում Բաքվի հետ համաձայնություն չկա»,- ընդգծեց Նորիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ