Նիկո՛լ էդքանը չգիտակցեցիր, որ Սերժը հողեր չտալու համար հեռացավ իշխանությունից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

«2018թ.-ին Դուք շատ լավ գիտեիք, որ միջազգային հանրության կողմից սեղանին էր դրված «Լավրովյան պլանը»։ Դուք չգիտակցեցի՞ք, որ Սերժը դրա համար հեռացավ իշխանությունից։ 
Պարո՛ն վարչապետ, Ձեր իշխանության գալուց հետո նախորդ իշխանություններն ամեն ինչ անում էին, որ քաղաքական օրակարգ գեներացնեն, թե՞ Դուք եկել էիք Արցախը հանձնելու համար։ Եվ Դուք էլ որպեսզի ձեզ դավաճան չանվանեն, հանդես եկաք ոչ մի թիզ տրամաբանությամբ ու արդյունքում ի՞նչ արեցիք: Թիզ չտվեցիք, ընդհանրապես կորցրինք Արցախը»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նորիկյանը նշում է, որ վարչապետը պետք է անկեղծ լիներ ժողովրդի հետ ու ասեր փոխզիջումների մասին։

«Դուրս գայիր, ժողովրդի հետ ազնիվ լինեիր, ներկայացնեիր։ Ասեիր՝ հարգելի՛ ժողովուրդ, մեզնից Ալիևը չի ուզում էդ 5  շրջանը։ Մեզնից դա ուզում է Լավրովը։ Տալի՞ս ենք, թե՝ չէ։
Թող ասեին՝ Նիկոլ դավաճան,  բայց փոխզիջումն այլ տարբերակ չուներ։ Բա դու դրա համար էիր եկել իշխանության։  Ի՞նչ է, պարո’ն վարչապետ, Դուք հույս ունեիք, որ պետք է Լավրովին «ծեփեիք պատի՞ն», Մինսկի խմբին ևս։ Ապացուցեիք, որ նախորդ երեք նախագահները տգետներ են եղել, չեն գիտակցել, չեն ցանկացել կամ ցանկացել են հողերը տան, և Դուք եկաք՝ վստահ էիք, որ ջնջելու եք «Լավրովյան պլանը», 94-ից մինչև ձեր իշխանության գալով հակամարտության գործընթացում դրված բոլոր համաձայնագրերը պատռելու եք, քցելու՞ եք և ձեր կետի՞ց եք սկսելու։ Նա ամեն ինչ էլ գիտակցել է»,- ընդգծել է Նորիկյանը։

Այս ամենի հանգուցալուծումը Նորիկյանը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ