Ռուսաստանը 49 «հատուցման հարված» է հասցրել՝ ի պատասխան Ուկրաինայի կողմից գնդակոծությունների. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1133030

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում 49 «հատուցման հարված» է հասցրել ուկրաինական օբյեկտներին՝ ի պատասխան ՌԴ տարածքի գնդակոծությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գերատեսչությունը հայտարարություն է տարածել։

«Մարտի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, ի պատասխան մեր տարածքի գնդակոծությունների, ռուսական սահմանամերձ բնակավայրերը ճեղքելու և գրավելու փորձերի, Զինված ուժերը 49 հատուցման հարված են հասցրել բարձր ճշգրտության հեռահար ավիացիոն զինատեսակներով, այդ թվում՝ «Կինժալ» աերոբալիստիկ ​​հիպերձայնային հրթիռներով, հրթիռային համալիրներով և անօդաչու թռչող սարքերով», - հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Ըստ հրապարակման՝ հարվածների արդյունքում խոցվել են «Ուկրաինայի զինված ուժերի որոշումների կայացման կենտրոններ, աերոդրոմային ենթակառուցվածքի օբյեկտներ, զենքի և ռազմական տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ, անօդաչու թռչող սարքերի և հեռակառավարվող նավակների պահեստներ, նյութատեխնիկական բազաներ, ինչպես նաև հատուկ գործողությունների ստորաբաժանումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման վայրեր»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ