ՌԴ հարվածներից ոչնչացվել են Ուկրաինայի 74 ռազմական օբյեկտներ և 4 «Բայրաքթար»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

աշխարհ

Ռուսական զինված ուժերն Ուկրաինայում ոչնչացրել են 74 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ 11 օդանավակայան և ռազմածովային բազա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Կոնաշենկովի փոխանցմամբ, ոչնչացվել են նաև С-300 և Бук-M1 զենիթահրթիռային համակարգերի 18 ռադիոլոկացիոն կայաններ։

Խոցվել է մարտական ուղղաթիռ և չորս «Բայրաքթար TB-2» գրոհային անօդաչու թռչող սարքեր։

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԿԿ