Արևմուտքը Երևանին ստիպում է սահմանային հարցերով գնալ միակողմանի զիջումների, ինչպես եղավ ԼՂ-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական դինամիկա նկատվում էր, երբ տեղի էին ունենում եռակողմ բանակցությունները։ Այս մասին հերթական ճեպազրույցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հենց սկսեցին ներմուծվել արևմտականները, իսկ նրանց հանգիստ չէր տալիս իրավիճակի առաջընթացը, այն, որ երկու երկրները համաձայնության են գալիս առանց ագրեսիայի ու չարության, չնայած ծանր անցյալին, Երևանին պարտադրեցին ԼՂ-ի վերաբերյալ իրենց օրակարգը՝ մոռանալով տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության մասին։ Իսկ, թե ինչի է դա հանգեցրել, մենք բոլորս շատ լավ գիտենք»,-ասել է նա։

Զախարովայի խոսքով, այդ նույն արևմտամետները պարզապես պարտադրում են Երևանին միակողմանի որոշումներ կայացնել վիճելի տարածքային հարցերի շուրջ․ «Մենք տեսնում ենք, թե ինչպես են բառացիորեն դրդում Երևանին թե Բաքվի, թե Մոսկվայի հետ բոլոր դրական զարգացումները քանդելու համար»,-հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ