Բրյուսելը կարևորում է արցախցիների վերադարձի պայմանները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Screenshot_10

Եվրամիությունը (ԵՄ) կարևորում է Արցախի հայերի վերադարձի համար պայմանների ստեղծումն ու իրենց տներում անվտանգ, արժանապատիվ ապրելու իրավունքը, այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում Եվրոպական դաշինքի անունից հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է Ազատությունը։

«ԵՄ-ն հավասարապես ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև փախստականների ու տեղահանվածների՝ Լեռնային Ղարաբաղ կամավոր, անվտանգ, արժանապատիվ, կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը, մասնավորապես, իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության»,- հայտարարել է ԵՄ-ն՝ շեշտելով նաև Արցախի բնակչության մշակութային ժառանգության, սեփականության իրավունքների արդյունավետորեն պաշտպանությունն ու երաշխավորումը։

Եվրամիությունը նաև պնդում է՝ «ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների լիարժեք կատարումը չափազանց կարևոր է»:

--00—ՅՄ