Ռեալը ոչ-ոքի խաղաց Վալենսիայի հետ, Բելինգհեմը կարմիր քարտ ստացավ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Բ

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Վալենսիայի» հետ՝ 2-2։

Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Ուգո Դուրոն և Ռոման Յարեմչուկը, իսկ հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը։

90+9-րդ րոպեին մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գոլ խփեց, սակայն մրցավար Խեսուս Գիլ Մանսանոն չգրանցեց այն՝ Վալենսիայի տուգանային հրապարակ կատարած փոխանցման ժամանակ մի քանի վայրկյան առաջ սուլելով խաղը ավարտելու սուլիչը։

Այդ դրվագից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները շտապել են վիճել մրցավարի հետ։ Արդյունքում Մանսանոն կարմիր քարտ է ցույց տվել Ջուդ Բելինգհեմին։

 

 --00—ԱՊ