ԱԶԿ-ի մամուլի խոսնակը հայկական սփյուռքին մեղադրում է խաղաղ գործընթացը տապալելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

տտտ

Փետրվարի 26-ին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը ելույթ է ունեցել կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նա անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացիներին: Մասնավորապես խոսել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներից:

«Անշուշտ մեծ զգայունությամբ ենք հետևում այն իրավիճակին, որն ի հայտ է եկել Ղարաբաղի (Լեռնային Ղարաբաղ) պատերազմից հետո:  Այդ շրջանակում Հայաստանի հետ կարգավորման գործընթացը ևս փորձում ենք դինամիկ կերպով Ադրբեջանի հետ ներդաշնակեցված և համաձայնեցված առաջ մղել»,-ասել է նա, ապա նաև հավելել, որ  որոշ արևմտյան պետություններ փորձում են սաբոտաժի ենթարկել այդ գործընթացը, ինչին էլ իբրև որպես հակազդման միջոց հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որն իր խոսքով,  համաձայնեցված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Ստեղծենք տարածաշրջանային երկրների մասնակցությամբ մի մեխանիզմ, որն ապահովելու է տարածաշրջանային քաղաքականությունը»,-նշել է Չելիքը։ 

Չելիքը Հայաստանին մեղադրել է նաև «ագրեսիվության» մեջ և նշել, որ Հայաստանին այդ մեխանիզմում պատրաստ են ներառել՝ եթե հրաժարվի դրանից:

Բացի այդ, նա նույնօրինակ գործողությունների մեջ մեղադրել է հայկական սփյուռքին՝ պնդելով, որ նրանք ևս մտադիր են խոչընդոտել այդ գործընթացը:

Թուրքիայում իշխող կուսակցության մամուլի խոսնակն այս ամենին զուգահեռ հայտարարել է, որ Հայաստանում կարգավորում իրականացնելու համար այժմ կամք է դրսևորվում, ապա նաև հայտարարել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել տարածաշրջանում վարվող խաղաղ դիվանագիտությանը: 

 --00—ԼՀ