Չեխիան միլիոնավոր եվրոյով արկեր է գնել Հունաստանից՝ Ուկրաինա տեղափոխելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Capture20

Հունաստանը հրետանային արկերի ավելցուկային պաշարներ է վաճառել Չեխիային, որն ըստ ամենայնի ծրագրում է փոխանցել Ուկրաինային, գրում է «Парон» թերթը։

«Հունաստանի պետական ​​գանձարանը վերջերս ստացել է մոտ 45 միլիոն եվրո։ Այդ գումարը ստացել են Չեխիայից 105 մմ տրամաչափի հրետանային արկերի վաճառքի համար։ Այդ արկերը չեն օգտագործել և ինչ-որ պահի կոչնչացնեին։ Ակնհայտ է, որ նրանք (չեխերը - խմբ.) գնել են դրանք՝ դաշնակից երկրների միջև համապատասխան համաձայնագրերի ստորագրումից հետո արևմտյան երկրների օգնության շրջանակներում Ուկրաինա փոխանցելու համար»,-հոդվածից մի հատված մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

--00—ՅՄ