Չեխիան 152 միլիոն եվրոյի ռազմական օգնություն է ցույց տվել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

1090959.jpg

Չեխիան փետրվարի 24-ից հետո ծավալված իրադարձությունների կապակցությամբ 3,8 միլիարդ կրոնի (շուրջ 152 միլիոն եվրոյի) ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 24-ին այդ մասին հաղորդել է Չեխիայի լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության պաշտպանության նախարարությունը:

Ռազմական օգնություն տրամադրելու որոշումն ընդունում է կառավարությունը: Պաշտպանության նախարարությունն, ըստ գործակալության, անվտանգության նկատառումներով չի հայտնում դրա բնույթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00—ԶՀ