Չեխիան COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում ՀՀ-ին 100000 դիմակ և 43000 ձեռնոց է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Չեխիան Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ, մասնավորապես` 100 հազար բժշկական դիմակ և 43 հազար ձեռնոց:

Բժշկական պարագաները կհամալրեն կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատությունների եղած պաշարները և կապահովեն վարակի նվազեցման ռիսկայնությունը:

Հայաստանում Չեխիայի դեսպանն ընդգծել է՝ իրենց երկիրը Կարմիր խաչի միջոցով ֆինանսական օգնություն է ցուցաբերել նաև Լեռնային Ղարաբաղին: Բեդրիխ Կոպեցկին՝ վստահեցրել է՝ հնարավորության սահմաններում կշարունակեն աջակցությունը:

--00—ԼՄ