Չեխիան սահմանափակել է արտասահմանցիների մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 30,  24News   

չեխիա

Համավարակային իրավիճակի վատթարացման պատճառով Չեխիայի իշխանությունները հետևել են եվրոպական մի շարք երկրների օրինակին և հունվարի 30-ից արգելել են արտասահմանցիների մուտքը երկիր:  Բացառություն են միայն այն քաղաքացիները, որոնք  սովորում, աշխատում են Չեխիայում կամ երկրում ապրելու թույլտվություն ունեն:

«Կառավարությունը հունվարի 30-ից մինչև փետրվարի 14-ը արգելում է արտասահմանցիների մուտքը Չեխիայի Հանրապետություն»,-ասված է հաղորդագրությունում:

 Ներկայում Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 96 969 է, որից 5856-ը հոսպիտալացված: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 7973-ով: Համավարակի տարածման ընթացքում Չեխիայում վարակվել է 972,6 հազար մարդ, առողջացել է 859,6 հազարը, մահացել՝ 16 072-ը:

--00—ՄՀ