Չեխիան Ադրբեջանին կոչ է արել վերադարձնել հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

Չեխիա

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև, որտեղ, ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին։ Այս մասին հայտնում են Պրահայում ՀՀ դեսպանությունը։

«Միաժամանակ Կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորման՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում», - ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։

--00—ՄՀ