Վարդենիս մուտք և ելքի հատուկ ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 6-ը․ մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News      

Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Երեկ՝ ուշ երեկոյան, պարետատան եւ առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում՝ որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել եւս մի քանի օրով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը։

Որոշման մանրամասները՝ այստեղ»։