Կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չունեն․ Ուկրաինայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

scale_1200

Ուկրաինայի զինված ուժերի կորցրած դիրքերը ռազմավարական նշանակություն չունեն, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ABC-ին տված հարցազրույցում։

«Մենք իսկապես տարածքներ ենք կորցրել, բայց դա ռազմավարական նշանակություն չունի առաջնագծում ընդհանուր կայունության համար», - ասել է նա։

Այս շաբաթ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռուս զինվորականներն Ուկրաինայի զինված ուժերից ազատագրել են ավելի քան 317 քառակուսի կիլոմետր տարածք բոլոր ուղղություններով հարձակողական գործողությունների սկզբից։ Մասնավորապես, դեկտեմբերի 25-ին Մարինկան անցել է ՌԴ վերահսկողության տակ։

Փետրվարի 17-ի երեկոյան Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ավդեևկայի գրավման մասին։ Ուկրաինան կորցրել է ավելի քան մեկուկես հազար զորք։

Ավդեևկայի և Մարինկայի գրավումը հնարավորություն է տվել առաջնագիծը հեռացնել Դոնեցկից և զգալիորեն ապահովել այն ուկրաինական հարձակումներից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

--00—ՅՄ