«2 այլընտրանքն է քննարկվում». Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ Հայաստանով նախատեսվող երթուղու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

1

Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Hurriyet թերթի տված հարցազրույցում խոսել է Հայաստանի տարածքով Նախիջևանին և Թուրքիային կապող տրանսպորտային երթուղու մասին։

«Դուք գիտեք Հայաստանով «անցնող» երթուղու մասին։ Սա 43 կմ երկարությամբ երթուղի է։ Եթե հայկական կողմում խնդիր կա, Ադրբեջանը Իրանի տարածքով միջանցք անցնելու հնարավորության վերաբերյալ շփումներ ունի նաև Իրանի հետ: Հետևաբար, կա երկու այլընտրանք, և այդ երկու այլընտրանքն էլ այժմ քննարկման փուլում են»,- մասնավորապես ասել է նախարարը։

 

--00—ԱՊ